«‎Նախկին‎»-ից բաժանվելուց հետո Քենդալ Ջենները ամբողջովին մերկ լուսանկար է հրապարակել

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Քենդալ Ջեններն ու Դևին Բուքերը բաժանվել են երկու տարվա սիրավեպից հետո։ Ըստ ինսայդերների՝ բաժանման պատճառն այն էր, որ մոդելն ու բասկետբոլիստը հարաբերությունների տարբեր փուլերում էին։

Ի դեպ, աստղերի պաշտոնական բաժանման մասին հաստատում այդպես էլ չեղավ։ Սակայն Քենդալի երկրպագուները վստահ են, որ այժմ նրա սիրտը կրկին ազատ է։ Իսկ եթե այո, ապա ինչո՞ւ չհրապարակել լուսանկար, որից հետո նախկինը կզղջա, որ կորցրել է քեզ։ Գրում է peopletalk․ ru-ն։

Քենդալը հենց այդպես էլ արել է։ Նախօրեին նա շատ անկեղծ նկար է հրապարակել սոցցանցում։ Լուսանկարում մոդելն ամբողջովին մերկ արևայրուք է ընդունում սրբիչի վրա։