Արքայազն Ուիլյամը կարո՞ղ է մարմնավորել Ջեյմս Բոնդին

Անցյալ տարի հեռուստադիտողները վերջին անգամ տեսան Դենիել Քրեյգին Ջեյմս Բոնդի դերում։ Այդ պահից ի վեր երկրպագուները տանջվում են սպասման մեջ, քանի որ նրանց հետաքրքրում է, թե ով է դառնալու նոր 007 գործակալը։ Պրոդյուսերները բազմիցս խոստովանել են, որ իրենց համար դժվար է լեգենդար դերասանին արժանի փոխարինող գտնել։ Բայց նրանք վստահ են մի բանում՝ արքայազն Ուիլյամը կարող է լինել կատարյալ հավակնորդ:

«Այո, այո, սա կատակ չէ։ Մի քանի օր առաջ Բարբարա Բրոկոլին և նրա եղբայր Մայքլ Ուիլսոնը, ովքեր աշխատում են նոր ֆիլմի վրա, ասել են, որ Քեմբրիջի դուքսը «համապատասխանում է բոլոր պահանջներին»։

«Ցավոք, նա զբաղված է, բայց իդեալական թեկնածու կլիներ։ (Նա) համապատասխանում է բոլոր պահանջներին: Բայց նա հասանելի չէ։ Այսպիսով, մենք դեռ որսի մեջ ենք»,- ասել է Բարբարան The Mirror-ին:

Հիշեցնենք, որ երկար ժամանակ խոսվում էր, որ Amazon-ը հույս ունի հավելյալ եկամուտ ստանալ 007 գործակալի մասին ֆիլմերից: Ըստ The Sun-ի՝ ընկերությունը նախատեսում է Ջեյմս Բոնդը վերածել մեդիա ֆրանշիզայի, որը նման կլինի Marvel-ի ֆիլմերին: