Հայկ Հովհաննիսյանը՝ գլուխը սափրելու պատճառի մասին

Հայկ Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որում սափրում է գլուխը: Թե ինչու է նման քայլի դիմել, հետևորդները փորձել են կռահել մեկնաբանութունների հատվածում՝ միաժամանակ նշելով, որ իրենց սիրելի դերասանը այս տեսքով ևս համակրելի է:

BRAVO.am-ի հետ զրույցում Հայկը պարզաբանել է, որ գլուխը սափրել է «Ապրիր ինձ հետ» նոր սերիալի նկարահանման հրապարակում. «Ի սկզբանե գիտեի, որ նման տեսարաններ են լինելու, սակայն ծրագրել էինք ստանալ գրիմի միջոցով: Բայց երբ հասանք այդ սերիաներին, մտափոխվեցի»:

Պատմում է՝ տեսանյութից հետո շատ կարծիքներ է լսել, ոմանք նույնիսկ մտածել են, որ հիվանդ է. «Սա այն նախագիծն է, որի համար ուզեցի ամեն բան իրական անել: Վստահ եմ՝ հեռուստադիտողը շատ կսիրի նախագիծը»:

Խոսելով ճաղատ լինելու անհարմարությունների և առավելությունների մասին՝ Հայկը նշել է. «Դերասանի համար այնքանով է խնդիր, որ մի քանի ամիս կպահանջվի, մինչև մազերն աճեն: Դու ճաղատ ես, չես կարող նկարահանվել այլ նախագծում, գործունեությունդ սահմանափակվում է: Բայց միևնույն ժամանակ հով է, տարբեր տեսարանների ժամանակ փոխվելիս չես մտածում մարզերիդ տեսքի մասին»: