Քորթնի Քարդաշյանի ամուսնուն շտապ տեղափոխել են հիվանդանոց

Թրևիս Բարքերն այս գիշեր շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ Page Six-ի՝ Blink-182 թմբկահարին տեղափոխել են Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական կենտրոն:

Պապարացիների կողմից արված լուսանկարներում երաժիշտին տանում են պատգարակով, իսկ նրա կողքով քայլում է Քորթնի Քարդաշյանը։ Թե ինչ է տեղի ունեցել, դեռ հայտնի չէ։ Այնուամենայնիվ, կարծես թե շատ լուրջ բան է։

Թրևիսն ավելի վաղ Twitter-ում անհանգստացնող հաղորդագրություն էր հրապարակել՝ «God save me» (անգլերենից թարգմանաբար՝ «Աստված փրկիր ինձ»): Դրանից հետո նրա դուստր Ալաբաման դիմել էր երկրպագուներին՝ հոր համար աղոթելու խնդրանքով։