Մեսսին կնոջ և «Բարսելոնա»-ի նախկին թիմակիցների հետ հանգստանում է Իբիցայում (լուսանկարներ)

ՊՍԺ-ի և Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի լեգենդ Լիոնել Մեսսին ընտանիքի և ընկերների հետ հանգստանում է Իբիցա կղզում, գրում է Daily Mail-ը:

«Բարսելոնա»-ի և ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն  հանգիստը վայելում է կնոջ՝ Անտոնելա Ռակուցոյի, երեխաների և «Բարսելոնա»-ի նախկին թիմակից Սեսկ Ֆաբրեգասի, Լուիս Սուրաեսի և նրանց ընտանիքների հետ։