Դերասանուհի Էմբեր Հյորդի նկատմամբ կրկին հետաքննություն է սկսվել

Դերասանուհի Էմբեր Հյորդի նկատմամբ կրկին հետաքննություն է սկսվել: Իրավապահ մարմինները վերսկսել են հետաքննությունը՝ կեղծ տեղեկությունների և մաքսանենգ ճանապարհով Ավստրալիա կենդանիներ տեղափոխելու գործով։

«Գյուղատնտեսության, ջրի և շրջակա միջավայրի դեպարտամենտը հետաքննում է Հյորդի մեղադրանքները 2015 թվականին Ավստրալիա երկու շների մաքսանենգ տեղափոխման հետ կապված դատավարության ընթացքում», – ասվում է դատարանի փաստաթղթերում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին ամիսներ շարունակ դատական քաշքշուկների մեջ էր նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի հետ։ Էմբերն ի վերջո դատարանում պարտվել էր նախկին ամուսնուն։