Հրապարակվել է «Տոմս դեպի դրախտ» ֆիլմի թրեյլերը՝ Ջուլիա Ռոբերթսի և Ջորջ Քլունիի մասնակցությամբ

Universal Studios-ը Յութուբի իր պաշտոնական ալիքում հրապարակել է «Տոմս դեպի դրախտ» ֆիլմի թրեյլերը՝ հոլիվուդյան դերասաններ Ջուլիա Ռոբերթսի և Ջորջ Քլունիի մասնակցությամբ։ Քլունին և Ռոբերտսը խաղում են նախկին ամուսինների, ովքեր իրենց հարաբերությունները նկարագրում են որպես «կյանքի վատագույն տարիներ»:

Ամուսնալուծված զույգը մեկնում է Բալի՝ հուսալով կանխել իրենց դստեր (Քեյթլին Դևրի) նույն սխալը, որն իրենք թույլ էին տվել 25 տարի առաջ՝ ամուսնանալով առաջին հանդիպած մարդու հետ՝ թքած ունենալով սեփական կարիերայի վրա։ Ֆիլմի թողարկումը նախատեսվում է հոկտեմբերի 21-ին։