Թոմ Հիդլսթոնը և նրա հարսնացու Զավե Էշթոնը սպասում են իրենց առաջնեկին

Marvel-ի կինոաստղ Թոմ Հիդլսթոնը և նրա հարսնացուն՝ դերասանուհի Զավե Էշթոնը, սպասում են իրենց առաջնեկին։ 37-ամյա դերասանուհին առաջին անգամ ցուցադրել է իր կարգավիճակը չորեքշաբթի պատմական դրամայի Նյու Յորքում տեղի ունեցած հատուկ ցուցադրության ժամանակ: Էշթոնը չի բացահայտել՝ զույգը դո՞ւստր, թե՞ որդի է ունենալու։

Թոմ Հիդլսթոնն ու Զավի Էշթոնը միասին են արդեն երեք տարի։ Նրանք ծանոթացել են «Մատնություն» պիեսի վրա աշխատելիս 2019 թվականին։ 2021 թվականին նրանք հաստատեցին սիրավեպը, իսկ մի քանի շաբաթ առաջ հայտարարեցին իրենց նշանադրության մասին։