Ռուսական էստրադայի երգիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը Հայաստանում է։
Նա մասնակցել է գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսին Ալեքսանյանի հարսանյաց արարողությանը, երգել մասնակիցների համար։
Երեկ ռուսական էստրադայի աստղը այցելել է Գեղարդ։ Ինստագրամի իր էջի սթորիներ բաժնում նա տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում է, որ նրան ուղեկցում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կինը։