Ամերիկյան ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին Skims նոր գովազդային արշավում համեմատել են ռուս երգչուհի Իրինա Ալեգրովայի հետ։ Համապատասխան մեկնաբանությունները հայտնվել են Elle Russia-ի Telegram ալիքում։
Քիմ Քարդաշյանն իր անձնական բլոգում նոր տեսահոլովակ է հրապարակել, որը նկարահանվել է իր սեփական Skims ապրանքանիշի ներքնազգեստի և լողազգեստի համար։ Ամերիկյան ռեալիթի հեռուստաաստղն անձամբ է մասնակցել գովազդային արշավին՝ հայտնվելով մետալիկ լողազգեստով, 80-ականների ոճով և կապույտ ստվերներով։
Սոցցանցերում Քիմ Քարդաշյանին երիտասարդության տարիներին համեմատում էին Իրինա Ալեգրովայի հետ։
«Իրինա Ալեգրովան արձակուրդում է», «Այնքան նման է երիտասարդ Ալեգրովային», «Քիմբերլի Ալեգրովան»,-գրել են համացանցի օգտատերերը:
Քիմ Քարդաշյանի փորձած լողազգեստը բրենդի պաշտոնական կայքում վաճառվում է 96 դոլարով։



