Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2022 թվականի առաջին կիսամյակում կորցրել են 1,4 տրիլիոն դոլար. Bloomberg

Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 2022 թվականի առաջին կիսամյակում կորցրել են 1,4 տրիլիոն դոլար, սա միլիարդատերերի ունեցվածքի ամենամեծ անկումն է։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։

Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկի կարողությունը նվազել է գրեթե 62 մլրդ դոլարով, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կորցրել է 63 մլրդ դոլար, իսկ Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի կարողությունը կրկնակի կրճատվել է։

Բայց չնայած հարստության նվազմանը, աշխարհի ամենահարուստ մարդիկ պահպանում են իրենց դիրքերը վարկանիշային աղյուսակում։ Մասկը դեռևս ունի ամենամեծ կարողությունը՝ 208,5 միլիարդ դոլար, Բեզոսը երկրորդն է՝ 129,6 միլիարդ դոլար, երրորդ տեղում՝ Ֆրանսիայի ամենահարուստ մարդը և LVMH խմբի նախագահ Բեռնար Առնոն՝ 128,7 միլիարդ դոլար կարողությամբ: 

Նրան հաջորդում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը 114,8 մլրդ դոլար կարողությամբ: