Ջոնի Դեփը սափրվել և փոխել է սանրվածքը դատարանում Էմբեր Հերդին հաղթելուց հետո: Լուսանկարները հրապարակում է Daily Mail-ը։
59-ամյա դերասանին նկատել են Փարիզի օդանավակայանում, երբ նա գնում էր իր անձնական ինքնաթիռը նստելու:
Լրագրողների ուշադրությունից չի վրիպել, որ դերասանը փոխել է իր կերպարը: Կադրերում երևում է, որ դերասանը սափրել է մորուքն ու բեղերը և հյուսել մազերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դեփը շահել է Հերդի դեմ դատը։ Դերասանուհին մեղավոր է ճանաչվել զրպարտության մեջ և պարտավորվել է նախկին ամուսնուն վճարել 15 միլիոն դոլար։ Սակայն դերասանուհու փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտանյալը չի կարող վճարել այդ գումարը:




