Աֆրիկուհիներն առանձնահատուկ են

Վերջին տարիներին Աֆրիկան գնալով ավելի շատ է հետաքրքրում եվրոպացիներին ու ամերիկացիներին, ովքեր առաջ շատ քիչ բան գիտեին այս երկրի մասին:
Շատերը սխալմամբ կարծում են, որ Աֆրիկայում ապրում են քիչ զարգացած ու միայն վայրի ժողովուրդներ, բայց այդ տեսակետը շատ սխալ է: Այո, աֆրիկական շատ ցեղերում վիճակը հենց այսպիսին է, սակայն այնտեղ քաղաքների բնակիչները ոչնչով չեն տարբերվում եվրոպացիներից կամ ամերիկացիներից:

Նախկինում աֆրիկական մենթալիտետի համաձայն՝ կինը ծնված էր միայն ամուսնանալու և երեխաներ ունենալու համար, սակայն այսօր աֆրիկուհիները, բնավ, համաձայն չեն այս կարծրատիպի հետ: Աֆրիկական սոցիալական կազմակերպությունների հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց շրաջանում կրթություն ստացողների և լավ աշխատանք ունեցողների թիվն ավելի մեծ է, քան տղամարդկանց շրջանում:

Սակայն այստեղ չափազանց բարձր է ամուսնալուծությունների թիվը, որովհետև աֆրիկացի տղամարդը չի հանդուրժում իր կողքին ուժեղ, կայացած կնոջ:
Այստեղ շատ աղջիկներ ամուսնանում են դեռ դպրոցական տարիքում, և երբ տղամարդը փողոցում հանդիպում է 20-25 ամյա աղջկա, նա համոզված է, որ վերջինս ամուսնացած է և ոչ մի դեպքում չի փորձում նրա հետ ծանոթություն հաստատել:

Այսօր մոդելային ինդուստրիան նախապատվությունը տալիս է սևամորթ գեղեցկուհիներին, և շատ աֆրիկուհիներ փորձում են արտագաղթել իրենց երկրից՝ փորձելով գտնել իրենց հաջողությունը արտասահմանում, որովհետև աֆրիկական մենթալիտետն այդքան էլ բարյացկամ չի տրամադրված նման մասնագիտությամբ կանանց նկատմամբ: