Քրիս Հեմսվորթը պատմել է, որ «Թոր»-ում իր դերին հավակնում էր եղբայրը

Ավստրալացի դերասան Քրիս Հեմսվորթը MensXP-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր եղբայրը՝ Լիամ Հեմսվորթը, հավակնում էր «Թոր»-ում ամպրոպի աստծո դերին, հայտնում է pagesix.com-ը։

Արդեն դերը Լիամին հանձնելով՝ ֆիլմաշարի պրոդյուսերները նրան շատ երիտասարդ են համարել նախագծի համար և պարզել են, որ Լիամն ունի մեծ եղբայր։ «Գուցե ես մի փոքր ավելի մոտիվացված էի, քան իմ փոքր եղբայրը։ Ես զուգընթաց նկարահանվում էի մի քանի ֆիլմում, այնպես որ ավելի մեծ փորձ և վստահություն ունեի այն ամենի մեջ, ինչ պատրաստվում էի անել»,- բացատրել է Հեմսվորթը:

Նա չի բացառել, որ մի օր ինքն ու Լիամը կարող են երկուսով խաղալ սկանդինավյան աստծո դերը։

«Դա զվարճալի կլիներ»,- խոստովանել է նա: