Իրադարձություն, որին անկասկած սպասում էին Ջեյմս Ֆրանկոյի երկրպագուները. դերասանը վերադառնում է մեծ կինո սեքս-սկանդալից հետո. աստղը գլխավոր դեր կխաղա դանիացի ռեժիսոր Բիլ Օգյուստի «Ես, դու» դրամայում:
Ֆիլմը պատմում է մի երիտասարդի՝ Մարկոյի մասին, ով իր ընկերոջ՝ ամերիկացի զինվորի հետ միասին հայտնվում է կյանքի դժվարին պատմության մեջ։ «Խորապես քնքուշ և դառը-քաղցր, «Ես, դու»-ն ուսումնասիրում է սիրո ողբերգությունը, անմեղության դարաշրջանը և պատերազմի դառը իրողությունները»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Դրամայում նկարահանվելու են նաև Թոմ Հոլանդերը և Դեյզի Ջեյքոբը: Նկարահանումները կսկսվեն իտալական Իսկիա կղզում սեպտեմբերին։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Ջեյմս Ֆրանկոն, սեռական ոտնձգության մեջ մեղադրվելուց 3 տարի անց, խոստովանել է իր հանցանքը։ Մինչ այս Ջեյմսը հերքել էր իր առնչությունը։ Նա հարցազրույց է տվել SiriusXM ռադիոկայանին և հայտնել, որ դերասանական դպրոցի իր սաների հետ սեռական հարաբերություններ է ունեցել։















