Ռոբերտ Փաթինսոնի և Սուկի Ուոթերհաուսի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2018 թվականի հուլիսին այն բանից հետո, երբ զույգին նկատել էին համբուրվելիս։ Զույգը դեռ չի մեկնաբանում իրենց հարաբերությունները, սակայն խոսակցություններ կան, որ դերասանները պատրաստ են օրինականացնել իրենց հարաբերությունները։
Նախորդ օրը Ռոբերտին և Սուկիին նկատել են Նյու Յորքում զբոսնելիս։ Թվում է, թե սիրահարների մոտ ամեն ինչ լավ է, նրանք բռնել են միմյանց ձեռքը և երջանիկ տեսք են ունեցել։
Բեթմենի աստղը հագել է մուգ կապույտ շապիկ, որը համադրել է բաց կարճ շորտերի հետ, իսկ իր առօրյա տեսքը լրացրել է բորդո գույնի գլխարկով։ Դերասանի դեմքին դեռ հակաքովիդային դիմակ է եղել, ինչը չի կարելի ասել նրա սիրելիի մասին։ Սուկին զբոսանքի համար ընտրել է առօրյա տեսք, որը կազմված էր մուգ գույներից՝ շապիկից և տաբատից։ Նա իր տեսքն ամբողջացրել է սև արևային ակնոցևով։
















