Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդու անունը

Nubia առցանց ամսագիրը հինգ ամսվա ընթացքում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ով է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը։ Հրատարակության կայքը հայտնում է, որ ամենագեղեցիկ տղամարդ է ճանաչվել չինացի դերասան և երգիչ Սյաո Չժան։

Նշվում է, որ քվեարկությանը մասնակցել է 189 երկրի ավելի քան 11 միլիոն մարդ։ Դերասանի օգտին քվեարկել է ավելի քան 2,2 միլիոն հարցված։ Նրան հաջորդում է հարավկորեացի երգիչ, երգահան և դերասան Քիմ ԹեՀյոնը։ Լավագույն եռյակը եզրափակում է չինացի դերասան, պարող և հեռուստահաղորդավար Վան Յիբոն։

Թեկնածուների թվում էին նաև դերասաններ Հենրի Քավիլը, Թոմ Հոլանդը և Թիմոտի Շալամեն, երգիչ Ջասթին Բիբերը, ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն։