Մաշա Ենոքյանն ու սիրելին օրինականացրել են հարաբերությունները

Պարուհի, հաղորդավարուհի եւ դերասանուհի Մաշա Ենոքյանը և նրա սիրելին՝ հայտնի երաժիշտ ու պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանն օրինականացրել են իրենց հարաբերությունները։ Այս մասին հայտնում է News.am-ը։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում Մաշան տեսանյութ է հրապարակել, որում հետևորդներին արարողությունից մի հատված է ներկայացրել։ Պարուհին սպիտակ զգեստ է կրում, գեղեցիկ սանրվածքով ու նուրբ շպարով է։

«Նշանադրություն՝ 25.07.21։ Ամուսնություն՝ 25.07.22։ Հարսանիքը՝ շուտով»,- հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Մաշան։