Որքա՞ն է վաստակում Քիմ Քարդաշյանի սիրելին

Քիմ Քարդաշյանի ու Փիթ Դևիդսոնի սիրավեպն սրընթաց զարգանում է. վերջերս կատակերգուն նույնիսկ ասել էր, որ պատրաստ է հայր դառնալ։ Բայց զույգը դեռևս չի անցնում հարաբերությունների հաջորդ փուլ. նրանք դեռ վայելում են հարաբերությունների ծաղկուն-քաղցր շրջանը։

Ոչ վաղ անցյալում նրանք միասին հանգստանում էին Ավստրալիայում. Քիմ Քարդաշյանը մեկնել էր այլ մայրցամաք՝ հատուկ իր սիրելիին տեսնելու, մինչ Փիթ Դևիդսոնը աշխատում էր նկարահանման հրապարակում։ Ի դեպ, նա ակտիվորեն զարգացնում է իր դերասանական կարիերան։ Իսկ վերջերս լրագրողներին նույնիսկ հաջողվել է պարզել, թե Դեյվիդսոնը որքան է վաստակում նկարահանման հրապարակում։ Նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին նրա հոնորարը Bupkis սերիալում մասնակցելու համար։

Ըստ Variety-ի՝ Փիթ Դևիդսոնը շոուի մեկ դրվագից վաստակել է 500 հազար դոլար։