Պաշտոնակա՞ն․ Էմիլի Ռատակովսկին հաստատել է ամուսնալուծության մասին լուրերը

Անցյալ շաբաթ շատ տաբլոիդներ սկսեցին գրել, որ Էմիլի Ռատակովսկին բաժանվել է ամուսնուց՝ Սեբաստիան Բեր-ՄաքՔլարդից չորս տարվա ամուսնությունից հետո: Առայժմ ոչ ոք անձամբ չի մեկնաբանել, սակայն երեկ Էմիլին փորձել է խախտել լռությունը։

Թվում է, թե Էմիլի Ռատակովսկին ամեն դեպքում հաստատել է ամուսնուց բաժանվելու մասին լուրերը՝ նրա դավաճանությունների պատճառով։ Մոդելը ոչ մի հայտարարություն չի արել՝ միայն Twitter-ում հավանել է օգտատերերի գրառումները, ովքեր ուրախացել են այն փաստով, որ մոդելը բաժանվել է դավաճանից։ Համացանցի միլիոնավոր օգտատերեր մտածում են, թե ինչպես է հնարավոր դավաճանել նման կնոջը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի փետրվարին՝ 3 ամսվա հարաբերություններից հետո Էմիլի Ռատակովսկին և Սեբաստիան Բեր-ՄաքՔլարն ամուսնացել են։ Սիրահարները մի քանի տարի վայելել են միմյանց ընկերակցությունը, իսկ անցյալ տարի նրանց ընտանիքում համալրում է եղել՝ զույգը որդի է ունեցել։