Երգիչ և բիզնեսմեն Տիմատին հայտարարել է, որ ձեռք է բերել Ռուսաստանում ամերիկյան Starbucks-ի բոլոր ակտիվները։ Թիմն աշխատում է նոր անվանման վրա: Այս մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում:
«Հիմա արդեն պաշտոնական. բոլոր ակտիվները ձեռք են բերվել եւ գտնվում են իմ ու Անտոն Պինսկիի զգուշավոր ղեկավարման ներքո»,- նշել է նա:
Տիմատին նշել է, որ առաջին սրճարանների բացումը տեղի կունենա օգոստոսին։ Նոր սեփականատերը կոչ է արել մեծ ռեբրենդինգի չսպասել, բայց ռուսներին հրավիրել է մասնակցել նոր անվանման և տարբերանշանի դիզայնի մշակմանը։