Քրիսի Թեյգենն ու Ջոն Լեջենդը 3-րդ երեխան են ունենալու

36-ամյա մոդել Քրիսի Թեյգենը երրորդ երեխային է սպասում: Այս մասին նա հայտնել է Instagram-ում։

Սուպերմոդելն ու Ջոն Լեջենդն արդեն երկու երեխա ունեն՝ 6-ամյա Լունան և 4-ամյա Մայլսը։ 2020 թվականին զույգը կորցրել էր իրենց որդուն՝ Ջեքին: 

«Վերջին մի քանի տարիները, մեղմ ասած, մշուշոտ էին, բայց ուրախությունը նորից լցրեց մեր տունն ու սրտերը» – գրել է մոդելը: