Քոնոր ՄաքԳրեգորն իր առաջին դերն է ստացել ֆիլմում

MMA-ի իռլանդացի մարտիկ Քոնոր ՄաքԳրեգորն իր առաջին դերն է ստացել ֆիլմում, հայտնում է Deadline-ը։

Պորտալի տվյալներով՝ մարզիկը կնկարահանվի 1989 թվականի «Road House» մարտաֆիլմի ռիմեյքում։ Ֆիլմի ռեժիսորն է լինելու Դագ Լայմանը, իսկ գլխավոր դերակատարը՝ Ջեյք Ջիլենհոլը:

Ակնկալվում է, որ ֆիլմը կթողարկվի Amazon Prime սթրիմինգային ծառայության միջոցով։ Ֆիլմի արտադրությունը կսկսվի Դոմինիկյան Հանրապետությունում, այս ամիս:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ջիլենհոլը կմարմնավորի UFC-ի նախկին մարտիկի։ Թե ում է մարմնավորելու ՄաքԳրեգորը, դեռ հայտնի չէ: