Քայլի Ջեններին մեղադրում են կոսմետիկայի արտադրությունում սանիտարական նորմերը խախտելու մեջ

Քայլի Ջենները պատասխանել է օգտատերերին, ովքեր նրան մեղադրել են «սանիտարական նորմեր» խախտելու մեջ, երբ նա կիսվել է կոսմետիկայի լաբորատորիայի ներսում արված լուսանկարներով: Այս մասին հայտնում է The Sun-ը։

Երկրպագուները քննադատել են ասելով, որ Քայլիի մազերը կարող են հայտնվել արտադրանքի մեջ և խաթարել տեխնոլոգիական գործընթացը, հավելելով, որ  լուսանկարում նա չի կրում ձեռնոցներ և պաշտպանիչ դիմակ: