Սիրուշոն հանդիպել է Ալեքսանդր Ռիբակի հետ

Երգչուհի Սիրուշոն Ֆեյսբուքի իր էջի միջոցով հայտնել է բելառուս երգիչ Ալեքսանդր Ռիբակի հետ հանդիպման մասին։ Երգչուհին լուսանկար է հրապարակել և գրել․

«Հանդիպեցինք տաղանդավոր Ալեքսանդր Ռիբակի հետ»։ Նա նաև հիշեցրել է իրենց համատեղ տեսահոլովակի մասին, որը կոչվում էր՝ Stay։

Նշենք, որ Ռիբակը «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի հաղթողն է, նա ներկայացնում էր Նորվեգիան։ Երգիչը ստացել էր 387 միավոր, որը մինչև 2016 թվականը համարվում էր մրցույթի բոլոր ժամանակների ռեկորդ։

Հիշեցնենք, որ Սիրուշոն գտնվում է  ԱՄՆ–ում, որտեղ լույս աշխարհ է եկել իր դուստրը։ Երգչուհին նաև հայտնել է Հայաստան վերադարձի մասին։ Նա սոցցանցի էջերով տեղեկացրել է, որ օգոստոսի 25–ին Հայկոյի հիշատակին նվիրված երեկոյին մասնակցելու է, որը տեղի է ունենալու Երևանում։