Իլոն Մասկը հայտել է, թե որ դեպքում կգնի Twitter-ը

Ամերիկացի գործարար, «SpaceX» ընկերության սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter սոցիալական ցանցի գնման գործարքը տեղի կունենա, եթե ընկերությունը կարողանա հաշիվների իսկության հաստատման մեթոդներ ներկայացնել:

Twitter-ի դեմ պատասխան հայցի համաձայն` Մասկը սոցիալական ցանցի ղեկավարությանը մեղադրել է կեղծ գործողությունների և իր բիզնեսն «աղավաղելու» մեջ:

«Եթե Twitter-ը պարզապես 100 օգտահաշվի հետ կապված ներկայացնի, թե ինչպես է հաստատվում դրանց իրական լինելը, ապա գործարքը կկնքվի ամենասկզբնական պայմաններով»,- գրել է նա Twitter-ում:

Հիշեցնենք` ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ ձեռնարկատերը պատրաստվում է 44 մլրդ դոլարով գնել Twitter-ը։