Քանյե Ուեսթն արձագանքել է Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի բաժանմանը

Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի բաժանման լուրը հաստատ դուր է եկել Քանյե Ուեսթին։ Նա նույնիսկ վերադարձել է սոցցանց և յուրովի արձագանքել դրան։

Ուեսթը ինստագրամյան էջում հրապարակել է «The New York Times» թերթի շապիկը՝ «28 տարեկանում մահացել է Սքիթ Դևիդսոնը» վերնագրով. նա հենց այդպես է անվանում Փիթ Դևիդսոնին։

Նախկինում Քանյեն պարբերաբար խոսել է Քարդաշյանի նոր սիրավեպի մասին և չի հերքել, որ ցանկանում է վերադարձնել նրան։

Երբ հայտնի դարձավ, որ Քիմն ու Փիթը որոշել են ընկերներ մնալ, երկրպագուները սկսեցին սպասել Քանյեի հրապարակային արձագանքին։ Աստղային զույգի բաժանման լուրը վերջին երեք օրերին մեմերի առիթ է դարձել։ Եվ ահա, Քանյեն որոշել է միանալ այս թեմայով բազմաթիվ կատակներին:

Ի դեպ, օգտատերերը նաև հիշել են, որ Փիթը հարաբերությունների ընթացքում հասցրել է մի քանի դաջվածք անել Քիմի պատվին, այդ թվում՝ նրա երեխաների անունների սկզբնատառերով: