Կամիլա Կաբելոն հաստատել է նոր սիրավեպի մասին լուրերը

Թվում է, թե Կամիլա Կաբելոյի և Շոն Մենդեսի վերամիավորման հույս այլևս չկա: Ի դեպ, անցյալ տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։ Թեև նրանք որևէ կերպ չեն մեկնաբանել իրենց բաժանումը, երկրպագուները դեռևս վերամիավորման հույս ունեին: Սակայն այժմ նախկին սիրահարները երջանիկ են նոր հարաբերություններում։

Վերջերս Շոն Մենդեսին նկատել են իր բժշկի՝ Ջոսելին Միրանդայի հետ զբոսնելիս: Նրանք երկար ժամանակ է, ինչ միասին են աշխատում, ուստի չի բացառվում, որ ավելի շատ ընդհանրություններ ունեն։ Եվ նախորդ օրը Կամիլան կարծես թե պաշտոնապես հաստատել է իր հարաբերությունները Օսթին Կևիչի հետ։ Զույգը հաճույքով զբոսնել է միասին։ Երգչուհին անկաշկանդ տեսք ուներ կապույտ ծաղկավոր պրինտով զգեստով, իսկ նրա սիրելին ընտրել էր սպիտակ շապիկ և շորտեր։ Նրանք միասին շատ երջանիկ տեսք ունեին։ TMZ-ը հայտնում է, որ աստղի նոր բոյֆրենդը Lox Club-ի մասնավոր ծանոթությունների ակումբի հիմնադիրն է։

Հիշեցնենք, որ Կաբելոն և Մենդեսը հանդիպել են 2014 թվականին: Այնուհետև Կամիլան և Շոնը միասին աշխատել են 2019-ին, որից հետո սկսեցին հանդիպել։