ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Համարձակ ստանձնեք ամենաբարդ գործերը. այսօր դուք դրանցից հրաշալի գլուխ հանելու շանս կունենաք: Դուք ձեր ձևով կգործեք, և դա լավագույն լուծումը կլինի: Հենց այդպես կհաջողվի հասնել անհրաժեշտ արդյունքներին: Օրվա կեսը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ կամ խճճել:
Հուզական դաշտը բավական անկայուն կլինի: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը, սրտին շատ մոտ չընդունել այն իրադարձությունները, որոնց վրա ոչ մի ձևով ազդել չեք կարող: Ցանկալի է խուսափել սթրեսային իրավիճակներից, իսկ օրվա երկրորդ կեսին՝ ավելի շատ հանգստանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Մի հուսահատվեք, եթե ինչ-որ բան անհաջող դասավորվի կամ դժվարություններ առաջանան: Դուք բոլոր դեպքերում կհասնեք ձեր ուզածին, եթե համառ լինեք: Ամենալարված պահերին ձեզ հաճույքով օգնության կհասնեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Ղեկավարության ու գործընկերների հետ հարաբերությունները, որոնք նախկինում լարված էին, այսօր դեպի լավը կփոխվեն, եթե ձեզ ճիշտ պահեք:
Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք, իսկ սպոնտան գնումները հաջող կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Լավ է առավոտվա համար լուրջ գործեր չծրագրեք: Այդ հատվածում ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալը, չի բացառվում՝ ստիպված լինեք միաժամանակ մի քանի խնդիր լուծել, ուղղել ուրիշների սխալները: Այդ ամենը չի խանգարի ձեզ ավարտին հասցնել սկսածը: Մի փոքր սպասեք: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, և հենց այդ ժամանակ էլ դուք կսկսեք գործել:
Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի: Այն կուրախացնի հաճելի իրադարձություններով, անսպասելի հանդիպումներով այն մարդկանց հետ, որոնց հանդեպ անտարբեր չեք: Միակ ոլորտը, որը հատուկ ուշադրություն է պահանջում, ֆինանսներն են. այստեղ հնարավոր են սխալ հաշվարկներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Պատմեք ձեր գաղափարների ու ծրագրերի մասին, համախոհներ փնտրեք: Օրը բարենպաստ կլինի շփումների համար, դուք ամենատարբեր մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Սակայն կարևոր կլինի ժամանակը աննշան իրադարձությունների քննարկման ու բամբասանքների վրա չվատնելը: Լավ է նախապատվությունը տաք ավելի օգտակար զրույցներին:
Օրը հարմար կլինի ուսման համար, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ է թվացել: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Ուշադիր հետևեք շրջապատողներին. չի բացառվում՝ նոր համախոհներ, հուսալի գործընկերներ գտնեք: Եթե օրվա առաջին կեսին դուք ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով կստանաք շատ ազդեցիկ անձանց աջակցությունը: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կզինաթափվեն, իսկ թշնամիները կորոշեն, որ լավ է ձեր ճանապարհին չկանգնել:
Օրվա առաջին կեսը թեթև ու բարենպաստ կլինի, իսկ երկրորդին պիտի ջանքեր գործադրեք, քանի որ միանգամից մի քանի գործեր ուշադրություն կպահանջեն: Սակայն դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Ժամանակ կմնա ընկերների հետ հանդիպելու, հաճելի զբոսանքի կամ հետաքրքիր ուղևորության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Կարևոր զրույցները մի հետաձգեք. օրվա առաջին կեսը դրանց համար ավելի լավը կլինի, քան երկրորդը: Դուք կարող եք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ չէր հաջողվում պայմանավորվել: Այս անգամ դուք կգտնեք անհրաժեշտ բառերը, կկարողանաք բոլորին ապացուցել ձեր ճշմարտացիությունը:
Օրվա առաջին կեսը հարմար կլինի նաև լուրջ աշխատանքային հարցերը լուծելու համար: Իսկ ահա երկրորդին կկարողանաք հանգստանալ ու շեղվել հոգսերից: Հնարավորություն կունենաք հանդիպել մի մարդու, որին վերջին ժամանակներս շատ էիք կարոտում: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ սիրային բնույթի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրն սկսեք նոր գործերից: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես է պետք գործել հաջողության հասնելու համար, նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Խոչընդոտներ ձեր ճանապարհին կարող են առաջանալ, բայց դուք համառ կլինեք ու կհաղթահարեք դրանք: Ձեր նպատակասլացությունը շատերին դուր կգա: Չի բացառվում՝ հենց դրա շնորհիվ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք:
Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան հոգսերը և մտերիմների հետ հարաբերությունները: Եթե վերջին ժամանակներս ինչ-որ բան հարթ չէր, ապա հիմա ամեն ինչ ուղղելու հնարավորություն կլինի: Անկեղծ եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Աշխատեք չկորցնել հավասարակշռությունը անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, չանհանգստանալ մանրուքների պատճառով ու պրովոկացիաներին չտրվել: Դա հատկապես կարևոր կլինի առավոտյան, քանի որ հուզական դաշտն այդ հատվածում լարված կլինի: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ հանգիստ ու ինքնավստահ կզգաք:
Օրվա երկրորդ կեսը լավը կլինի կարգուկանոն հաստատելու, երկար ժամանակ ուշադրություն պահանջող հարցերը լուծելու, սկսած գործերն ավարտելու համար: Ոչ մի տեղ մի շտապեք, ուշադրություն դարձրեք մանրուքներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Դրական տրամադրվեք, աշխատեք ուրախության առիթներ գտնել և ուշադրություն դարձրեք օրվա ընձեռած հնարավորություններին: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, այդ իսկ պատճառով և՛ կարևոր գործերը, և՛ պատասխանատու հանդիպումները լավ է առավոտվա համար չծրագրեք: Ցանկալի չէ գումարի հետ կապված որոշումներ ընդունելը:
Օրվա երկրորդ կեսին դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք: Կհեշտանա ճիշտ որոշումներ ընդունելն ու ծրագրերում որոշակիություն մտցնելը: Շատ Աղեղնավորներ նաև հաճելի լուրեր կստանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ուշադրություն դարձրեք օրվա սկզբում առաջ եկած գաղափարներին: Ամենայն հավանականությամբ դրանք հաջող կլինեն և մտածածն իրագործելու հնարավորություն մոտ ժամանակներս կունենաք: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:
Ավելի ուշ շփումների համար բարենպաստ ժամանակ կգա: Օրվա երկրորդ կեսին ձեզ համար ավելի հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, նույնիսկ նրանց, ում հետ առաջ ամեն առիթով վիճում էիք: Նախկինում լարված հարաբերությունները ներդաշնակ կդառանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Աշխատեք շատ չհոգնել: Օրը հազիվ թե հարմար լինի լուրջ ու բարդ գործերի, հեռավոր ուղևորությունների, լարված բանակցությունների համար: Աշխատեք շեղվել հոգսերից, ժամանակ գտնել ուրախություն պարգևող զբաղմունքների համար: Ցանկալի չէ քննարկել նախկինում լուրջ կոնֆլիկտներ ու վեճեր առաջացրած հարցերը:
Երեկոն հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում լավ է հույս դնեք ինտուիցիայի վրա, որը կհուշի՝ ինչպես վարվել: Նշված շրջանը բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Ծրագրեր կազմեք, կենտրոնացեք բարդ առաջադրանքների լուծման վրա: Այսօր դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել, կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել այնտեղ, որտեղ իրավիճակը համարյա անհույս էր թվում: Հեշտությամբ կգտնեք մարդկանց, որոնք կուզենան օգնել ձեզ դրված նպատակներին հասնելու գործում: Նրանք, ում հետ այսօր կսկսեք համագործակցել, շուտով ձեր իսկական ընկերները կդառնան:
Օրը հրաշալի կլինի ընկերների հետ հանդիպելու, իմպրովիզացված երեկույթի, ընտանեկան տոնի համար: Այն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարված Ձկներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: