Գրիգորի Լեպսին առաջարկել են վերանվանել «Я уеду жить в Лондон» երգը

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Ռոման Խուդյակովն առաջարկել է Գրիգորի Լեպսին վերանվանել «Ես կգնամ ապրելու Լոնդոնում» հիթը։ Քաղաքական գործիչը նշել է, որ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով անվանումը պետք է փոփոխվի։

«Ինչու չփոխարինել կրկնեգը՝ «Ես կգնամ ապրելու Ղրիմում», «Ես կգնամ ապրելու Դոնեցկում», «Ես կգնամ ապրելու Մարիուպոլ», «Ես կգնամ ապրելու Խերսոնում»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ, առաջարկել է Խուդյակովն իր բլոգում։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ոչ հայրենասիրական է համարում բեմից ոչ բարեկամական Արևմուտքի մասին երգելը։  Գրիգորի Լեպսը դեռ չի արձագանքել Խուդյակովի առաջարկին։

Ավելի վաղ երգիչ Իրակլին հայտնել էր, որ համերգներից մեկում իր հիթի բառերը «Լոնդոն – Փարիզ»-ից փոխարինել է «Վալգա-Իրտիշ»-ով։ Այնուամենայնիվ, արտիստը նշել է, որ մշտական չի փոխի երգի բառերը։

Աղբյուր` Panorama.am