Ստոպ, նկարված է․ Փերիս Հիլթոնը պատշգամբում համբուրվում է ամուսնու հետ

Այժմ Փերիս Հիլթոնի անձնական կյանքում ամեն ինչ հանգիստ է։ Աստղը վայելում է կյանքը իր սիրելիի՝ Քարթեր Ռոյմերի հետ, ում հետ նա հանդիպել է 2019 թվականին։ Ի դեպ, արդեն հաջորդ տարվա հունվարին նրանք իրենց զույգ էին հայտարարել՝ միասին հանդես գալով «Ոսկե գլոբուս»-ի երեկույթին։ «Երբ գտնում ես քո հոգու զուգընկերոջը, դու դա պարզապես չես իմանում: Դու դա զգում ես»,- ասել է Փերիսը: Թվում է, թե այն կիրքը, որը եղել է սիրահարների հարաբերությունների սկզբում, պահպանվում է մինչ օրս։ Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել պապարացիների լուսանկարները։

Պապարացիները նախօրեին նրանց նկատել են Պորտոֆինոյի իրենց հյուրանոցի պատշգամբում, որտեղ զույգը եկել էր հանգստանալու։ Փերիսը տպավորիչ տեսք է ունեցել մետալիկ գույնի տոպով և կիսաշրջազգեստով։ Քարթերը որոշել է ֆիքսել հանգստի գեղեցիկ պահերը, իսկ նկարահանման ավարտին սիրահարները չեն կարողացել զսպել իրենց զգացմունքներն ու համբուրվել են։

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 11-ին սիրահարներն ամուսնացել են։