Ռեբել Ուիլսոնն ապացուցեց, որ անհնարին ոչինչ չկա։ Վերջին մեկ տարվա ընթացքում կատակերգու դերասանը շատ է փոխվել։ Կանոնավոր մարզումների, կոսմետիկ պրոցեդուրաների և անհատական սննդային համակարգի շնորհիվ նա կարողացել է նիհարել 35 կիլոգրամով։ Սակայն աստղը չի պատրաստվում դրանով կանգ առնել և շարունակում է սպորտով զբաղվել։
Պապարացիները լուսանկարել են Ռեբելին, երբ նա շրջում էր Լոս Անջելեսում։ Դերասանուհին հագել էր Nike-ի սպորտային սև տոպ, կիպ լեգինսներ և վառ վարդագույն սպորտային կոշիկներ։ Նա ամբողջացրել է իր տեսքը Alo Yoga արևային ակնոցով՝ դեղին ոսպնյակներով և գլխարկով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռեբել Ուիլսոնը խոստովանել էր, որ որոշել է նիհարել՝ առողջ հղիության իր հնարավորությունները մեծացնելու համար։ Դերասանուհին անցել է դետոքսի կուրս, իսկ հետո սննդաբանի և մարզիչի հետ ստեղծել է սննդի և մարզումների սեփական ծրագիրը։
