Ինչպես ջրի երկու կաթիլ. համացանցում քննարկվում է Բեն Աֆլեքի դստեր նոր լուսանկարը

Բեն Աֆլեքին նկատել են Սանտա Մոնիկայում իր նոր կնոջ՝ Ջենիֆեր Լոպեսի, ինչպես նաև երեխաների հետ: Ճաշին ներկա են եղել 16-ամյա Վիոլեթ Աֆլեքը, 10-ամյա Սեմյուել Աֆլեքը, ինչպես նաև երգչուհու երեխաները՝ Էմմի Մարիբելը և Մաքսիմիլիան Դեյվիդը։

Նրանք միասին որոշել են ճաշել Հեքլբերի սրճարանում նախքան իրենց գորերին անցնելը: Ընտանեկան ընթրիքի ժամանակ կարելի էր նկատել, թե Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը որքան սիրալիր են շփվում միմյանց հետ։ Մինչդեռ երեխաները նախընտրում էին ժամանակ տրամադրել իրենց հեռախոսներին։

Համացանցի օգտատերերը սկսել են կատակել լուսանկարների վերաբերյալ։ Շատերը նշել են, որ Վիոլեթ Աֆլեքը նման է իր մորը՝ դերասանուհի Ջենիֆեր Գարներին, ինչպես ջրի երկու կաթիլը, ուստի Աֆլեքն ու Լոպեսը նստած նրա կողքին, իրավիճակին անհամապատասխան տեսք ունեին։