Օրերս Քայլի Ջենները տոնել է ծննդյան 25-ամյակը։ Վերջին տարիներին շատերս ենք ուշիուշով հետևել Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հետաքրքիր ընթացքին․ ամեն օր դիտել աստղային քույրերի ելքերը և յուրացրել դիմահարդարման տեխնիկան: Քարդաշյան-Ջեններ քույրերի առաջարկով «մերկ» կոշիկներն ու կիպ զգեստները ամուր տեղավորվել են մեր զգեստապահարաններում։ Եվ մի մոռացեք տոտալ սև կերպարների մասին՝ հենց այս հանդերձանքն է Քիմը փորձել իր քրոջ ծննդյան օրը։
Սև տոպ, զանգվածային ակնոցներ, ծավալուն շորտեր և վերջինի տակից նշմարվող ներքնազգեստ, և այսպես, չէր էլ կարելի պատկերացնել ավելի հարմարավետ կերպար մի երեկույթի համար, որը վստահամաբար ունեցել է թեժ ընթացք՝ բառացի և փոխաբերական իմաստներով:
Հոբելյարի և Քիմ Քարդաշյանի լուսանկարները հայտնվել են վերջինիս ինստագրամյան էջում և, ինչպես կարելի էր ենթադրել, արժանացել մեծ ուշադրության։


















