Անջելինա Ջոլին ծանր է տանում դստեր հետ բաժանումը

Անջելինա Ջոլին առանձնահատուկ քնքշությամբ և պատասխանատվությամբ է վերաբերվում ծնողի դերին։ Դերասանուհին ամեն ինչում փորձում է աջակցել երեխաներին՝ նրանց հետ պարային տարրեր է սովորում, համերգների է գնում, տոներ է կազմակերպում։ Օրերս հայտնի դարձավ, որ Ջոլիի և Փիթի ավագ դուստրը՝ Զահարան, սովորելու է աֆրոամերիկացիների համար նախատեսված քոլեջում։ «Սա շատ յուրահատուկ վայր է, և ինձ համար պատիվ է ունենալ իմ ընտանիքի անդամին այնտեղ՝ որպես ուսանող», – գրել է Անջելինան իր բլոգում:

Սակայն դստեր տեղափախվելը Ջոլիի համար չափազանց զգացմունքային է եղել։ Քոլեջի փոխնախագահը բլոգում տեսանյութ է հրապարակել, որում դերասանուհին փորձում է դստերը օգնել իրերը տեղափոխելու հարցում։ «Ես հիմա լաց կլինեմ. Ես դեռ չեմ լացել, որովհետև փորձում եմ ամեն կերպ դիմանալ»,- իր զգացմունքներով կիսվել է Անջելինան։

Հիշեցնենք, որ Փիթն ու Ջոլին ունեն վեց երեխա՝ որդիները՝ Մեդոքս Շիվանը, Պաքս Թիենը և Նոքս Լեոնը, դուստրերը՝ Զահարա Մարլին, Շայլո Նուվելը և Վիվիեն Մարշելինը։ Բոլորը կրում են Ջոլի-Փիթ ազգանունը: Նշենք, որ նրանցից միայն երեքը՝ Շայլոն, Նոքսը և Վիվիենը, նախկին զույգի կենսաբանական երեխաներն են: