Ուիլ Սմիթին ու նրա կնոջն առաջին անգամ միասին նկատել են Օսկարի սկանդալից հետո

Պապարացիներին նախօրեին հաջողվել է լուսանկարել Ուիլ Սմիթին կնոջ՝ Ջադա Պինկետի հետ այս տարվա գարնանը տեղի ունեցած «Օսկար»-ի սկանդալից հետո առաջին անգամ։ Զույգը շրջել է Մալիբուի փողոցներով և նույնիսկ ողջունել երկրպագուներին ու լուսանկարիչներին։

Ի դեպ, վերջերս Ուիլ Սմիթը տեսաուղերձ է ձայնագրել՝ ուղղված Քրիս Ռոքին՝ ներողություն խնդրելով «Օսկար»-ում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ դերասանը չկարողացավ զսպել իրեն և հրապարակավ ապտակեց հաղորդավարին կնոջ մասին ոչ կոռեկտ կատակի համար։ Նա ընդունել է իր արարքի անպարկեշտ լինելն ու իր մեղավորությունը։

Հիշեցնենք, որ այս դեպքից հետո Ուիլ Սմիթին ուղղված մեծ քննադատության ալիք բարձրացավ․ շատ ընկերություններ որոշեցին դադարեցնել աշխատանքը դերասանի հետ, և Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան Սմիթին հանեց հյուրերի ցուցակից հետագա միջոցառումների ժամանակ: