Բրեդ Փիթը կազմել է դերասանների «սև ցուցակ»

Եթե ​​երբևէ հնարավորություն ստանաք աշխատել Բրեդ Փիթի հետ, խորհուրդ ենք տալիս լինել շատ զգույշ, հակառակ դեպքում հնարավորություն կա հայտնվելու նրա սև ցուցակում։ Այո, ճիշտ հասկացաք: Պարզվում է, որ հոլիվուդյան դերասանը սև ցուցակ ունի, որում նա ընդգրկել է նրանց, ում հետ չի սիրում խաղալ։

Նրա գործընկեր Աարոն Թեյլոր-Ջոնսոնի խոսքերով՝ այսքան տարի կինոինդուստրիայում աշխատելուց հետո Բրեդը հստակ գիտի, թե ում հետ իրեն հարմար կլինի աշխատել նկարահանման հրապարակում, և ում հետ ավելի լավ է ևս մեկ անգամ չխաչել ճանապարհները։ «Նա պարզապես ցանկանում է լույս և ուրախություն բերել աշխարհին և լինել այն մարդկանց կողքին, ում հետ իրեն հարմարավետ է զգում», – բացատրել է դերասանը:

«Դու աշխատում ես շատ արտիստների հետ և որոշ ժամանակ անց սկսում եք գրառումներ անել․ «Ես հաստատ երբեք այլևս չեմ աշխատելու այս մարդու հետ»: Բրեդը նաև ունի «լավ» և «վատ» աստղերի ցուցակներ», – կիսվել է Աարոն Թեյլոր-Ջոնսոնը: