Լեոնարդո Դիկապրիոն շարունակում է զբաղվել բարեգործությամբ

Հոլիվուդյան սիրված դերասան Լեոնարդո Դիկապրիոն վերջերս 15 միլիոն դոլար է փոխանցել՝ պարգևատրելով տարբեր բնապահպանական ծրագրերի կամավոր մասնակիցներին:
Լեոնարդոյի «Leonardo DiCaprio Foundation» բարեգործական կազմակերպությունը 20 տարի է ակտիվ գործունեություն է ծավալում՝ օգնելով աշխարհում շրջակա միջավայրի պահպանությանը: Շաբաթներ առաջ դերասանը նվիրաբերել էր 100 միլիոն, որը պետք է օգտագործվի անտառային հրդեհների դեմ պայքարում:
Սակայն դերասանի այս քայլը բարձր գնահատականից բացի շատերի մոտ կասկածի տեղիք տվեց:
Բանն այն է, որ շատերը որոշում են զբաղվել բարեգործությամբ՝ ցանկանալով խուսափել հարկերից: Սակայն դերասանը հավատացրել է, որ նա այդպիսի նպատակներ չի հետապնդում:
Այս տարիների ընթացքում դերասանի բարեգործական կազմակերպությունը պայքարել է Գվատեմալայում անօրինական անտառհատման և հունական Անդերս կղզու մոտակայքում ծովի մակարդակի իջեցման դեմ:
Վերջերս հոլիվուդյան դերասանը 15 միլիոն դոլար է փոխանցել աֆրիկական բնապահպանական կազմակերպություններից մեկին, որը ուղղվել է անհետացման եզրին գտնվող ընձուխտների պաշտպանությանը: