Հայտնի է՝ որքան կվաստակի Լեդի Գագան «Ջոկերի» նոր մասում Հարլի Քուինին մարմնավորելու համար

Օրերս հայտնի էր դարձել, որ Լեդի Գագան կխաղա Հարլի Քուինի դերը «Ջոկերի» նոր մասում։ Ամերիկացի դերասանուհին ֆիլմում իր մասնակցության համար կստանա 10 միլիոն դոլար, հայտնում է Variety-ն։

Հրատարակության տվյալներով՝ դերասան Խոակին Ֆենիքսի հոնորարը կրկնակի ավելի կլինի՝ նա գլխավոր դերի համար կվաստակի 20 մլն դոլար, ինչպես և ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը։

«Ջոկեր․ Խելագարություն երկուսի համար» ֆիլմի ամբողջ արտադրությունը Warner Bros. կինոստուդիային կարժենա 150 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ «Ջոկեր»-ի առաջին մասը թողարկվել է 2019 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Թոդ Ֆիլիպսը (Back to Head, The Hangover, Borat): Ֆիլմը ստացել է «Օսկար»-ի 11 անվանակարգ, որոնցից երկուսում հաղթել է։ Խոակին Ֆենիքսը ճանաչվել է լավագույն դերասան, իսկ կոմպոզիտոր Հիլդուր Գուդնադոուտիրը մրցանակ է ստացել լավագույն օրիգինալ սաունդթրեքի համար: