Հետաքննությունների դաշնային բյուրոն պարզել է` Բոլդուինի ողբերգական կրակոցը պատահական չէր

Դերասան Ալեք Բոլդուինի կրակոցը «Rust» ֆիլմի նկարահանման հրապարակում, որի հետևանքով սպանվեց օպերատոր Գալինա Հաթչինսը և ծանր վիրավորվեց ռեժիսոր Ջոել Սոուզան, պարզվում է՝ պատահական չէր, հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով ՀԴԲ-ի դատաբժշկական փորձաքննության զեկույցի տվյալներին։

Փաստաթղթում նշվում է, որ կրակոցների ժամանակ օգտագործված հրազենով (45 տրամաչափի F.lli Pietta ատրճանակ) հնարավոր չէ  կրակել առանց ձգանը սեղմելու։ Նշվում է նաև, որ ատրճանակի աշխատանքային ներքին բաղադրամասերը չեն վնասվել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ABC News-ին տված հարցազրույցում Բոլդուինն ասել էր, որ ինքը չի սեղմել ձգանը:

Նրա փաստաբանները հայտնել են նաև, որ դերասանը համոզված է եղել, որ օգտագործում է չլիցքավորված ատրճանակ։ Ֆիլմի նկարահանման ժամանակ Բոլդուինի լիազորությունները սահմանափակվում էին սցենարի վերանայումների հաստատմամբ և դերասանների ընտրությամբ, իսկ զենքի ընտրության խախտումները նրա իրավասության մեջ չէին, եզրակացրել են փորձագետները:

2021 թվականի հոկտեմբերի 21-ին «Rust» ֆիլմի նկարահանման հրապարակում Ալեք Բոլդուինը կրակել էր ռեկվիզտային ատրճանակից, որը լիցքավորված է եղել ոչ թե դատարկ, այլ իսկական փամփուշտներով: Դրանք դիպել են անձնակազմի երկու անդամներին՝ 42-ամյա օպերատոր Գալինա Հաթչինսին և 48-ամյա կինոռեժիսոր Ջոել Սոուզային: Բժիշկներին չի հաջողվել փրկել օպերատորին, իսկ Սոուզան դուրս է գրվել հիվանդանոցից: Գրում է VNews Culture-ը։