Թեյլոր Սվիֆթը և Քենդրիկ Լամարը կարող են առաջադրվել «Օսկար»-ի

Թեյլոր Սվիֆթի և Քենդրիկ Լամարի ստեղծագործությունները կարող են առաջադրվել 2023 թվականի «Օսկար»-ի՝ «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում, հայտնում է NME-ն։

Ժյուրիին գրավել է 10 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմը՝ «All Too Well» թրեքի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Թեյլոր Սվիֆթը։ Այն ընդգրկվել է «Red (Taylor’s Version)» ալբոմում, որտեղ նկարահանվել են Սեդի Սինքը (Մաքս Մեյֆիլդը՝ Netflix-ի «Stranger Things»-ից) և Դիլան Օ’Բրայենը: Վերջինս հայտնի է «Teen Wolf» հեռուստասերիալից և «The Maze Runner» ֆրանշիզից: Մինի ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել Tribeca կինոփառատոնում։

Քենդրիկ Լամարը կարող է առաջադրվել իր վերջին ալբոմից՝ «Mr. Morale And The Big Steppers»-ից «We Cry Together» երգի տեսահոլովակի համար, որում գլխավոր դերը կատարել է դերասանուհի Թեյլոր Փեյջը։ Ցուցադրությունները տեղի են ունեցել Լոս Անջելեսի Laemmle’s Royal Theatre-ում։

Օսկարի 95-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի մարտի 12-ին։ Անցկացման վայրը Լոս Անջելեսի Dolby Theatre-ն է: