Ամբողջական կազմով․ պապարացիները լուսանկարել են Ռիհաննային և A$AP Ռոքիին երեխայի հետ

Ռիհաննան և A$AP Rocky-ն վերջերս ծնողներ են դարձել։ Զույգը տղա է ունեցել. ապագա ամուսինները թաքցնում են առաջնեկի դեմքն ու անունը, սակայն երբեմն պապարացիներին հաջողվում է ընտանիքին լուսանկարել ամբողջալան կազմով։

Այսօր առավոտյան Ռիհաննան և նրա ամուսինը՝ A$AP Rocky-ն մեկնել են Լոս Անջելես: Սիրելիի հետ միասին եղել է նաև նրանց երեխան, սակայն նրան տեսնել չի հաջողվել։ Ժառանգը փակ օրորոցում էր։ Ճամփորդության համար փոփ-դիվան ընտրել է սև մարզահագուստ և օձի պրինտով պայուսակ, իսկ ռեփերը լայն ջինսե տաբատ, սպիտակ շապիկ և վանդակավոր վերնաշապիկ:

Հիշեցնենք, որ A$AP Rocky-ի շուրջ սկանդալը վերսկսվել է նախօրեին։ Հայտնի է դարձել, որ ռեփերին դատի է տվել նրա ընկեր Թերել Էֆրոնը։ Նա հայտարարել է, որ Ռիհաննայի սիրելին հարձակվել է իր վրա անցյալ տարվա նոյեմբերին և մի քանի անգամ կրակել նրա վրա (արդյունքում ձեռքի վնասվածք է ստացել)։ Այժմ Էֆրոնը դրամական փոխհատուցում է պահանջում։ Այս գործով դատավարությունը տեղի կունենա օգոստոսի 17-ին։