Քեթրին Զետա-Ջոնսը՝ Մորտիշա Ադամսի դերում. առաջին կադրերը

Vanity Fair-ը հրապարակել է «Wednesday» սպասվող սերիալի առաջին պրոմո լուսանկարները։

Նախագիծը կպատմի Գոմես և Մորտիշա Ադամսների դստեր դպրոցական տարիների մասին։ Պատմության համաձայն՝ աղջիկն ունի էքստրասենսի ունակություններ, որի օգնությամբ կկանգնեցնի սերիական մարդասպանին և կբացահայտի իր ծնողների 25-ամյա գաղտնիքը։

Դատելով կադրերից՝ Քեթրին Զետա-Ջոնսը մարմնավորել է Մորտիշայի դերը, Լուիս Գուսմանը՝ ընտանիքի հորը, իսկ Իսահակ Օրդոնեսը՝ Պագսլիի եղբորը։ Նախագծում գլխավոր դերը բաժին է հասել Ջենա Օրտեգային։

Թիմ Բարթոնը գործադիր պրոդյուսերն է։ «Wednesday»-ի պրեմիերան կկայանա այս աշնանը՝ Netflix-ում: Ստույգ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։