Nickelodeon-ին մեղադրել են Արիանա Գրանդեի սեքսուալացման մեջ

Երգչուհի Արիանա Գրանդեի երկրպագուները մեղադրել են Nickelodeon մանկական ալիքին երգչուհու կերպարի «սեքսուալացման և պարզունակ դարձնելու» մեջ այն ժամանակահատվածում, երբ նա նկարահանվում էր «Հաղթանակ» սերիալում։ Այդ ժամանակ աստղն ընդամենը 16 տարեկան էր, հայտնում է Newsweek-ը։

Հեռուստաալիքը քննադատությունների բուռն հարված է ստացել Գրանդեի նախկին գործընկերուհու, դերասանուհի Ջենետ ՄակՔուրդիի «Ես ուրախ եմ, որ մայրս մահացել է» գրքի թողարկումից հետո: Իր ստեղծագործության մեջ արտիստը խոսել է Nickelodeon-ի նկարահանման հրապարակում չարաշահումների և «արտադրողի» կողմից շահագործման մասին, որը, ըստ երկրապագուների, պրոդյուսեր Դեն Շնայդերին է:

Համացանցի օգտատերը հիշել են TheSlap կայքը, որը ժամանակին բացառիկ կադրեր է հրապարակել ալիքի նախագծերի նկարահանումներից։ Որոշ նկարներում երևում էր, որ Գրանդեն՝ Վալենտին կատվի կերպարով, նկարահանում է իրեն իր ննջասենյակում, իսկ մյուսներում երևում է, թե ինչպես է երգչուհին լիզում մատը և ջուր լցնում իր վրա: Մեկնաբանները պնդում են, որ Շնայդերն անձամբ է նկարահանել տեսանյութերը։