Կվերադառնա՞ Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի մոտ. պատասխանել են ինսայդերները

Օգոստոսի սկզբին այս տարվա ամենաքննարկվող զույգերից մեկը բաժանվեց։ Քիմ Քարդաշյանը դադարեցրել է հարաբերությունները Փիթ Դևիդսոնի հետ ինը ամիս շփվելուց հետո։ Ըստ ինսայդերների՝ աստղը որոշել է հեռանալ կատակերգուից, քանի որ վերջինս նրան ցանկացել է ամուսնության առաջարկ անել։ (Քիմը կարծում էր, որ դա չափազանց արագ և անլուրջ էր): Եվ չնայած շատերը վստահ էին, որ իրենց սիրավեպը իսկական PR է, նախկին զույգին մոտ կանգնած աղբյուրները շարունակում են կիսվել աստղային հարաբերությունների նոր մանրամասներով։

Այժմ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի անկեղծ երկրպագուները երազում են նախկին ամուսինների վերամիավորման մասին։ Բայց կարծես սա ընդմիշտ կմնա երկրպագուների անկատար ցանկությունը։ HollywoodLife-ի ինսայդերները վստահեցնում են, որ չեն փորձում (և չեն էլ պատրաստվում) վերադառնալ միմյանց մոտ։

«Քիմը շատ ուրախ է Քանյեի համար, որ նա հանդիպում է նոր աղջիկների և ժամադրության է գնում։ Բայց, ճիշտն ասած, նա իսկապես անհանգստացած է, որ իր նախկին ամուսինը Փիթ Դևիդսոնի հետ բաժանումը այլ հնարավորություն կհամարի: Քիմը հստակ համոզված է, որ կյանքում երբեք չի վերադառնա նրա մոտ»,- ասել են ինսայդերները։