Ամերիկացի ռեփեր Cardi B-ն ապշեցրել է երկրպագուներին իր բնական տեսքով։ Էպատաժային երգչուհին Instagram-ում մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում նա չի ներկայացել իրեն բնորոշ համարձակ տեսքով։
Նա լուսանկարներում ներկայացել է առանց մի գրամ շպարի, գլխին ակնոցով և սպիտակ վերնաշապիկով։
Մեկնաբանություններում երկրպագուները նշել են, որ այս կերպ աստղը շատ ավելի երիտասարդ տեսք ունի։
«Վա՜յ, սա նույն Քարդին Բի՞նն է», «Ես նրան չճանաչեցի՝ լրիվ ուրիշ մարդ», «Նրա նման լուսանկարներին նայելով՝ կարելի է հավատալ, որ նա 29 տարեկան է»,- գրել են օգտատերերը։
