Doja Cat-ը կտրուկ պատասխանել է իր նոր սանրվածքի վերաբերյալ քննադատություններին

Վերջերս ռեփ-արտիստ Doja Cat-ը լրջորեն վախեցրել է երկրպագուներին։ Աստղը սափրել է գլուխը և հոնքերը Instagram-ի ուղիղ եթերի ժամանակ։ Նրա խոսքով՝ ինքը երբեք չի սիրել իր մազերը, բացի այդ, նա անընդհատ պարիկ է կրում, ուստի մազերը միայն անհարմարություն են պատճառում իրեն։

Շատ երկրպագուներ իրենց կուռքի նման համարձակ որոշումը նորմալ են ընդունել, բայց չի անցել նաև առանց քննադատությունների Doja Cat-ի նոր սանրվածքի հետ կապված։

Ըստ երևույթին, կատարողն արդեն հոգնել է իր հասցեին հարյուրավոր բացասական մեկնաբանություններից և որոշել է կտրուկ պատասխանել քննադատողներին։ «Ես Grammy-ի թեկնածու եմ, ես ճանապարհորդում եմ աշխարհով մեկ, ես թիվ մեկն եմ: Ես հիթից հետևից նոր հիթ եմ թողարկում, իսկ դուք դեռ մտածում եք, որ այնպիսի տեսք կունենամ, ինչպիսին դուք եք ուզում»,- գրել է Doja Cat-ը իր Twitter-ում։