Էմիլիա Քլարկին վիրավորել են «Գահերի խաղը» սերիալում իր դերի համար

Այժմ տարբեր քաղաքներում ընթանում է «Գահերի խաղի» պրիքվելի՝ «Վիշապի տունը» սերիալի պրեմիերան: Սիդնեյում կայացած հանդիպման ժամանակ ավստրալական Foxtel հեռուստաընկերության ղեկավար Պատրիկ Դելեյնին, մեղմ ասած, անհաջող կատակել է հերոսուհի Էմիլիա Քլարկի՝ Վիշապների մոր մասին։

Պատրիկ Դելեյնին պատմել է այն մասին, թե ինչպես է ցանկացել ծանոթանալ «Գահերի խաղը» սերիալի հետ. «Ես մտածեցի՝ սա ի՞նչ շոու է թմբլիկ, կարճահասակ աղջկա մասնակցությամբ»: Mail Online-ը հայտնում է, որ ներկաները չեն գնահատել Դեյներիս Թարգարիենի նկատմամբ նման հայտարարությունը։ Մարդիկ «ակնհայտորեն ցնցված էին». Հաղորդվում է, որ հեռուստաընկերությունն արդեն դերասանուհուց պաշտոնապես ներողություն է խնդրել իրենց ղեկավարի անունից։