Վիկտորիա և Դևիդ Բեքհեմները համատեղ հանգիստն են վայելում

Մինչ բոլոր տաբլոիդները գրում են Վիկտորյա Բեքհեմի և Նիկոլա Պելցի միջև կոնֆլիկտի կամ նրա բիզնեսում առկա դժվարությունների մասին (ասում են, որ մոդելի հագուստի սեփական ապրանքանիշը սնանկացման եզրին է), Վիկտորիան վայելում է իր հանգստյան օրերը Դևիդ Բեքհեմի հետ։

Spice Girls երաժշտական ​​խմբի նախկին երգչուհին սոցցանցերում լուսանկար է տարածել իր սիրելիի՝ Դևիդ Բեքհեմի հետ՝ իր հետևորդներին մաղթելով ուրախ կիրակի։ Ի՞նչ կարող ենք ասել. շքեղ են, ինչպես միշտ:

Հիշեցնենք, որ Վիկտորյան Դևիդի հետ հանդիպել է ֆուտբոլային հանդիպման ժամանակ, երբ նա դեռ խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում»: Ինչպես ավելի ուշ խոստովանել է Վիկտորիան, դա սեր էր առաջին հայացքից։ «Մինչ գրեթե բոլոր խաղացողները խմում են բարում, դուք հայացքներով հանդիշում եք: Դևիդը բոլորից հեռու էր կանգնած և շփվում էր իր ընտանիքի հետ»,- ասել է նա հարցազրույցներից մեկում։