Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ 76-ամյա Սիլվեստր Ստալոնեն իր աջ ուսին կրում էր կնոջ՝ Ջենիֆեր Ֆլավինի դեմքով մեծ դաջվածք, որը, սակայն, ծածկել է շան դեմքով դաջվածքով, հայտնում է Daily Mail-ը:
Բրիտանական պարբերականն այս քայլը դիտարկում է 54-ամյա Ֆլավինի ինստագրամյան այն հրապարակման համատեքստում, որտեղ կինն իր ու Ստալոնեի երեք դուստրերի հետ լուսանկար էր հրապարակել՝ գրելով.«Այս աղջիկներն իմ առաջնահերթությունն են: Այլևս ոչինչ նշանակություն չունի: Մենք չորսով՝ ընդմիշտ»:
Բացի այդ Ֆլավինն այլևս ինստագրամյան հարթակում այլևս չի հետևում ամուսնուն:
Մինչդեռ Ստալոնեի ներկայացուցիչն ասել է, որ ամեն ինչ կարգին է: Շան դաջվածքի մասով նա բացատրել է, որ դերասանը ցանկանում էր թարմացնել դաջվածքը, սակայն ինչ-որ բան սխալ է գնացել ու դա հնարավոր չի եղել շտկել:






















